հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մայրաքաղաքի 18 մանկապարտեզներ հիմնովին կվերանորոգվեն, 13-ում իրականացվում են էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր

Մայրաքաղաքի 18 մանկապարտեզներ հիմնովին կվերանորոգվեն, 13-ում իրականացվում են էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում նշվեց, որ մանկապարտեզների վերանորոգման ծրագրեր կիրականացվեն։
Քաղաքապետին զեկուցվեց, որ  էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում  13 մանկապարտեզներում աշխատանքները շարունակվում են, դրանցից մեկում աշխատանքները 2-3 շաբաթից կավարտվեն, մանկապարտեզը կհանձնվի շահագործման։

«Էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակում այցելություններ են իրականացվել  18 մանկապարտեզներ, որտեղ պետք է իրականացվի շենքերի լրիվ նոր  նախագծերի մշակում՝ քանդել-կառուցել տարբերակով։ Ուսումնասիրվել է նաև, թե  որ մանկապարտեզներ են, որոնք ունեն կապիտալ վերանորոգման, սեյսմիկ ամրացման և էներգաարդյունավետության միջոցառումների կարիք ։ Արդեն դրա հիման վրա դիմել ենք ՄԱԿ-ի զարգացման  գրասենյակի մեր գործընկերներին»,- նշեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Աննա Մարտիրոսյանը։ 

Մարտիրոսյանը զեկուցեց նաև, որ կոշտ կենցաղային թափոնների կառավարման մասով հանդիպումներ են եղել Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի  գործընկերների հետ և միջոցաումների ընթացքը կապահովվի ըստ  ձեռք բերվելիք պայմանավորվածությունների։  

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում  ավարտին են մոտեցել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, հունիսի 4-ին նախատեսված է բացման արարողությունը։  Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատանքները շարունակվում են»,- նշեց Աննա Մարտիրոսյանը։  

  • Կիսվել: