հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտի 4-ից ԵԱՏՄ սահմանով 100 հազար դոլարից ավելի գումար անցկացնելիս հատուկ փաստաթղթեր պետք կլինեն

Մարտի 4-ից ԵԱՏՄ սահմանով 100 հազար դոլարից ավելի գումար անցկացնելիս հատուկ փաստաթղթեր պետք կլինեն

Մարտի 4-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ այն կարգավորումը, որը սահմանափակումներ է մտցնելու Միության սահմանով կանխիկ գումար անցկացնելու հարցում։ 100 հազար դոլարից ավելի գումար անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել հատուկ փաստաթղթր, այլապես մաքսային ծառայողները թույլ չեն տա անցկացնել գումարը։

 

Եթե ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա պետք է ներկայացնել դրամական միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր: ԵԱՏՄ այս կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ մեծ գումարները կարող են ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղվել կամ կարող են «փողերի լվացման» համար անցկացվել։

Այս ամենից խուսափելու համար ԵԱՏՄ կարգավորումները թույլ են տալիս գումարն անցկացնել՝ դրանց ծագումը ցույց տվող փաստաթղթեր ցույց տալով։ ԵԱՏՄ պաշտոնյան այսօր ներկայացրել է, որ այդպիսի փաստաթղթերի կոնկրետ ցանկ չկա, սակայն եթե օրինակ գումարը ստացվել է որևէ գույք վաճառելուց, ապա բավարար է ներկայացնել այդ առուվաճառքի պայմանագիրը։

  • Կիսվել: