չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարգարայի կամուրջը նորմալ վիճակում է, կարող են երթևեկել  ցանկացած տեսակի  մեքենաներով․ Գնել Սանոսյան

Մարգարայի կամուրջը նորմալ վիճակում է, կարող են երթևեկել ցանկացած տեսակի մեքենաներով․ Գնել Սանոսյան

«Բուն կամրջի հետ կապված շինարարական պրոցես չկա, առանձնապես անելիք չկա, կամուրջը նորմալ վիճակում է, կամուրջով կարող են երթևեկել  ցանկացած տեսակի  մեքենաներով։

Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին, երբ խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին՝  արդյո՞ք ինչ-որ շինաշխատանքներ  կան  իրականացնելու Մարգարայի կամրջի վրա․

«Կամրջի միակ խնդիրն այն է, որ  այն  նեղ է և միակողմանի երթևեկության համար է։ Եթե կհասնենք նրան, որ սկսի աշխատել,այդտեղ ավելի  շատ ՊԵԿ գործընկերներն  աշխատանք կունենան անելու՝ մաքսակետի  կահավորման հետ կապված»։

  • Կիսվել: