երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարգարայի կամրջի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում. Գնել Սանոսյան

Մարգարայի կամրջի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում. Գնել Սանոսյան

Ցանկացած ենթակառուցվածք բացել կամ օգտագործելը այդ ենթակառուցվածքն օգտագործող բոլոր երկրներին բերում է դրական, օգտակար հետևություն կամ արդյունք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Մարգարայի կամրջի վերագործարկմանը:

«Ինչ վերաբերում է Մարգարային, ապա հիմա այնտեղ որոշակի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում, որն իրականացնում են ՊԵԿ-ի, քաղաքաշինության մեր գործընկերները: Ընթացքի մեջ են. կիրականացնեն, իսկ թե կոնկրետ երբ կսկսի աշխատել` չեմ կարող ասել, այդ մասով այլ բանակցողներ աշխատում են»,- ասաց Սանոսյանը:

  • Կիսվել: