հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարդիկ հասկացան, որ պարենամթերքի հետ կապված խնդիր չկա Հայաստանում. Խաչատրյան

Մարդիկ հասկացան, որ պարենամթերքի հետ կապված խնդիր չկա Հայաստանում. Խաչատրյան

Ես ժամանակ առ ժամանակ մտնում եմ սուպերմարկետներ և տեսնում եմ, որ բոլոր այն ապրանքատեսակները, որոնք լարվածություն են առաջացրել մարդկանց մոտ՝ խանութներում առկա են, ու մարդիկ հասկացան, որ պարենամթերքի հետ կապված խնդիր չկա Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ես կարծում եմ, որ այն մարդիկ ովքեր 1 ամսվա փոխարեն 3 ամսվա ձեթ էին գնել՝ հանգիստ կշարունակեն իրենց ձեթն օգտագործել ու կտեսնեն, որ ձեթը միշտ խանութի ցուցափողկերում է ու նման բան էլ չեն անի»:

Նա ընդգծեց, որ նույնը կարելի է ասել նաև ցորենի հետ կապված:  

«Հայաստանը ցորենի միջազգային շարժերի համեմատ շատ քիչ քանակությամբ ցորեն է օգտագործում: Այսինքն, չկա այնպիսի քանակություն, որ պետք է Հայաստանին հացի ու հացամթերքի ապահովման համար, ու մեր գործարարները չկարողանան այդ քանակությամբ մատակարարումներն ապահովել»:

  • Կիսվել: