երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում. ՊԵԿ

Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների նոր փուլում  արմատապես փոխվում է մաքսային ծառայության ընդունվելու ընթացակարգը։ Ներդրվում է կադրերի ընդունելության ավելի ճկուն և արդյունավետ համակարգ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որի ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։ Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց:  Պարտադիր պահանջ կլինի օտար լեզուների և համակարգչի իմացությունը: 

Դասընթացի ընդունելության դիմում–հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Փետրվարի 15-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում, ինչը վկայում է դասընթացին դիմելիության բարձր մակարդակի մասին: Ընդունելության  փաստաթղթերի մանրամասն ոսումնասիրությանը կհաջորդի ընտրված դիմորդների թեստավորման փուլը, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության հարցաթերթիկ լրացնելուց հետո միայն: Հարցազրույցի փուլը բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Ամենավերջում նրանք կհանձնեն ավարտական քննություն:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

  • Կիսվել: