հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատված կկառուցվի․ Պապիկյան

Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատված կկառուցվի․ Պապիկյան

Նախատեսվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում:

Այդ նպատակով Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մաuին հարցը:

«Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: Նախատեսված ճանապարհահատվածի կառուցմամբ զուգահեռ տրանսպորտային հաղորդակցաուղիով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ ճանապարհը շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ Արաբկիրի համար, որովհետև այն գերծանրաբեռնված Կոմիտասի պողոտայի համար կարող է հանդիսանալ որպես այլընտրանքային ճանապարհ:

  • Կիսվել: