չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության 5 տնօրեններ հրաժարական են ներկայացրել

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության 5 տնօրեններ հրաժարական են ներկայացրել

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության 5 տնօրեններ հրաժարական են տվել: Ըներության պաշտոնական կայքի համաձայն՝ 2020 թ․ մարտի 12-ին հրաժարական են տվել ընկերության 4 տնօրենները՝ Վիլան Աբելը, Ստեֆան Ալթման, Ռասսել Բոլլը և Գիլիան Դեվիդսոնը: Մարտի 13-ին այս հրաժարականներին հետևել է ֆինանսական տնօրեն Ուիլյամ Դինի հրաժարականը։

Միաժամանակ ընկերությունը տեղեկացրել է, որ Էդվարդ Սելլերսը և Վիկտոր Ֆլորեսը կշարունակեն մնալ ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը՝ ի դեմս իր դուստր «Լիդիան Արմենիա» ընկերության Հայաստանում ցանկանում է շահագործել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը: Սակայն 2018թ-ի հեղափոխությունից հետո, երբ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվեց Գնդեվազ գյուղի խմելու ջրատար խողովակը, տեղի բնակիչները փակեցին դեպի Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները: Նրանք պահանջում են չեղարկել Ամուլսարի ծրագիրը: Արդեն շուրջ 2 տարի փակ են Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները:

2020 թ․ փետրվարի 5-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից ցուցակագրման հետագա պահանջների չկատարման պատճառով:

  • Կիսվել: