հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լիդիան Արմենիան» շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից․ հայտարարություն

«Լիդիան Արմենիան» շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից․ հայտարարություն

Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այս մասին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնել է իր հայտարարության մեջ․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Լիդիան Արմենիան արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Լիդիան Արմենիան սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»։

  • Կիսվել: