ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ բուռն քննարկման պատճառ ԱԺ-ում

«Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ բուռն քննարկման պատճառ ԱԺ-ում

«Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները Ազգային ժողովում բուռն քննարկման են արժանացել: Նախագծով Կառավարությունը առաջարկում է 13 տիպի գործունեության ոլորտներում օտարերկրյա ներդրողներին ազատել Հայաստանում լիցենզավորվելու պարտադիր պահանջից։

Թեև հեղինակները քննարկման ընթացքում հատուկ ընդգծել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ արտոնություններից օգտվող երկրների ցանկում չկան, սակայն, խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները նման ակնարկներով ելույթներ են ունեցել:

«Գուցե այս օրինագիծը բերվում է շատ կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար. սա մեկ այլ հարց է: Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

««Երևան-Ստամբուլ-Երևան, 96 հազար դրամ: Սիրով սպասում ենք ձեզ: ANRIVA TOUR: Մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ ANRIVA TOUR տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն է հանդիսանում Հռիփսիմե Ստամբուլյանը: Նա մի քանի րոպե առաջ մեզ վրա մատ էր թափահարում, թե կազմակերպվում են Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր»,- ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

  • Կիսվել: