շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կյանքից հեռացել է Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը

Կյանքից հեռացել է Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը

Կյանքից հեռացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանության ավագ անդամներից  Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը:  Այս մասին հայտնում է  «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միաբանությանը:

Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը վախճանվելէ մարտի 18-ի երեկոյան: Փանոսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը տեղի կունենա մարտի 20-ին Անթիլիասի Մայրավանքում, ապա սրբազան հոր մարմինը կամփոփվի Մայրավանքի միաբանության դամբարանում:

Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Փանոսյանը ծնվել է 1937թ. Սիրիայի Հալեպ քաղաքում:

 

  • Կիսվել: