ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսը բացասաբար է ազդել բարձր տեխնոլոգիական ընկերությունների վրա. նախարար

Կորոնավիրուսը բացասաբար է ազդել բարձր տեխնոլոգիական ընկերությունների վրա. նախարար

Կորոնավիրուսը բացասաբար է ազդել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների վրա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով, նախարարությունն իրականացրել է ոլորտի ներկա իրավիճակի ուսումնասիրություն, 185 ընկերությունների շրջանակում հարցում է կատարվել։

«Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած ընկերություններից  54%-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով, միջինում ընկերությունների 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,-ասաց նա:

Հակոբ Արշակյանը նշեց, որ հարցմանը մասնակցած ընկերությունների 74 %-ը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ, կամ վերամասնագիտանալ և ապրանքների ստեղծման մեջ ներդրումներ կատարել:

Ելնելով ստեղծված իրավիճակի, նախարարությունը ոլորտի տնտեսվարողների համար ստեղծել է  դրամաշնորհային փաթեթներ, որոնց նպատակն է օժանդակել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Նշենք, որ խոսքը 17-րդ ծրագրի մասին։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ նշանակում է, որ ոլորտում որոշակի խնդիր կա և  այսպիսի ծրագրի անհրաժեշտություն է առաջացել։

Ահոկբ Արշակյանն ասաց՝ հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ ընկերությունների 75 տոկոսից ավելին արտահանման շուկաների համար են աշխատում, իսկ այդ շուկաներում տնտեսական դանդաղեցումներ կան:

  • Կիսվել: