երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոնկրետ աշխատանքների ենք անցել. Մարությանը՝ տրանսպորտի ոլորտի մասին

Կոնկրետ աշխատանքների ենք անցել. Մարությանը՝ տրանսպորտի ոլորտի մասին

Ես չէ, որ պետք է գնահատեմ: Տոները պետք է անցնեն, հետո ժողովուրդը գնահատի, թե որքանով էին արդարացված Ամանորի ծախսերը: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լրագրողների դիտարկմանը, թե շատերի կարծիքով՝ այդ միջոցներով կարելի էր, օրինակ, փոխել վերելակները, քաղաքապետն ասաց. «Մեկը մյուսի հետ կապ չունի: Նա էլ ենք անում, նա էլ ենք անում: Եթե մի բան անում ես, չի նշանակում, որ մյուսը չես անում: Պետք է բոլորն էլ արվի: Զուգահեռ աշխատանքներ անելու մեջ է գաղտնիքը, ոչ թե կենտրոնանալ մի բանի վրա՝ մոռանալով մյուսը»:

Մարությանը վստահեցրեց, որ 2020-ին երեւանիցների համար շատ մեծ փոփոխություններ են լինելու: «2019-ին արդեն շատ գործեր ենք սկսել, որոնց արդյունքը կտեսնենք 2020-ին: Ինձ համար, որպես քաղաքապետ, առաջնահերթությունը տրանսպորտային համակարգն է: Այդ ուղղությամբ այս տարի բավականին մեծ աշխատանք է կատարվել: Արդեն մտել ենք մի փուլ, որ սկսել ենք իրագործել: Այսինքն՝ քննարկումների, հաշվարկների փուլն անցած է, եւ արդեն կոնկրետ աշխատանքների ենք անցել»,-ասաց նա:

  • Կիսվել: