ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոմունալ ծառայությունների՝ տերմինալներով վճարումները կարող են դադարեցվել․ Բաղրամյան

Կոմունալ ծառայությունների՝ տերմինալներով վճարումները կարող են դադարեցվել․ Բաղրամյան

Այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե տեղեկատվություն կա, որ կոմունալ ծառայությունների՝ էլեկտրականության եւ գազի համար տերմինալներով վճարումները Հայաստանում կարող են դադարեցվել, ասաց, որ մատակարարներն ունեն իրենց պայմանագրային պարտավորությունները՝ վճարային համակարգերի, բանկերի եւ «Հայփոստի» հետ, որոնք իրենց հերթին ծառայություններ են տրամադրում նրանց։

Նա, մասնավորապես, նշեց. «Նրանք (բանկերն ու վճարային համակարգերը-խմբ․) սահմանում են իրենց պայմանները, մասնավորապես, ինչ տոկոսով են իրենք պատրաստ տրամնադրել իրենց ծառայությունները։ Այսպիսի խնդիր է ծագել «Թելսել», «Իդրամ» եւ «Մոբիդրամ» վճարային-հաշվարկային ընկերությունների հետ» ։

Ըստ ՀԾԿՀ ղեկավարի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության տեսակետից՝ անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն եւ որոշել, թե կա արդյոք խախտում, քանի որ նման սպառնալիքներ կան։

Նա պարզաբանեցվ. «Հայաստանի էլեկտրական ցանցերը բարձրացրել է հարցը եւ առաջարկել բանկերին ու տերմինալներին նվազեցնել ծառայության տոկոսը մինչեւ 0,4-0,5%, սակայն երեք թե չորս վճարային տերմինալներ հրաժարվել են դրանից։ Այժմ նրանք գտնվում են բանակցությունների փուլում եւ պայմանագրի լուծման հարց են բարձրացրել»:

Բաղրամյանն ասաց, որ կա պահանջ, որպեսզի սպառողին տրամադրվող ծառայությունը անվճար լինի, սակայն այլ բան է, որ մատակարարը վճար է գանձում իր ծառայության համար, որը ներառված է սակագնում։

 

  • Կիսվել: