Կկարողանանք հնարավորություն տալ մեր կենսաթոշակառուներին կամավոր հետաձգել կենսաթոշակ ստանալը. ԱՍՀ նախարար
Այս պահի դրությամբ չունենք քննարկումներ, որ բարձրացնելու ենք կենսաթոշակային տարիքը: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Բայց մենք ունենք շրջանառված փաթեթ, որ առաջիկայում կքննարկենք, որում մի կետ ունենք, համաձայն որի՝ կկարողանանք հնարավորություն տալ մեր կենսաթոշակառուներին կամավոր հետաձգել կենսաթոշակ ստանալու հնարավորությունը՝ հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կենսաթոշակառուների հետվճար ստանալուն, ապա այս մեխանիզմից, ըստ նախարարի, արդեն իսկ օգտվում է մոտ 320 հազար շահառու: