ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կիրականացվի ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման փորձնական ծրագիր

Կիրականացվի ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման փորձնական ծրագիր

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում հաստատել է ՀՀ-ում մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը և սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր:

Որոշմամբ նախատեսվում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացնել փորձնական ծրագիր, որպեսզի այդ ոլորտների տնտեսվարողների մոտ նոր համակարգի ներդրմամբ մեծ խոչընդոտներ չառաջանան։ Ինչպես նաև նախատեսվում է սահմանել դրոշմավորման օպերատոր։

Ըստ այդմ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ ֆինանսների նախարարությունը համատեղ երկամսյա ժամկետում կմշակեն և քննարկման կներակայացնեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ստանդարտներով դրոշմավորումը իրականացնելու համար։

  • Կիսվել: