ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոսեցի «Արարատցեմենտի» մասին, ամբողջ ֆրակցիայի այրուձին կամ հրետանին կրակեց. Սոս Ավետիսյան

Խոսեցի «Արարատցեմենտի» մասին, ամբողջ ֆրակցիայի այրուձին կամ հրետանին կրակեց. Սոս Ավետիսյան

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն ասաց, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին ազատել է աշխատանքից քաղաքական պատճառներով։

Նա, մասնավորապես, նշեց. «Երբ ես ասում եմ, որ սրանից մի ամիս առաջ դեպք է տեղի ունեցել, փորձելով հնարավորինս չմանրամասնել. հույս ունեի՝ մտածողությունը կհանգեցնի եզրակացությունների, եղել է ցույց, երբ հայտնի կորպորացիայի կամ հոլդինգի ղեկավարը վիրավորել է մարդկանց, ներողություն է խնդրել դրա համար, գրել է, որ չի զբաղվելու «Արարատցեմենտի» անմիջական կառավարմամբ ու գնացել է։ Մի ամիս անց, երբ կորոնավիրուս է տեղի ունենում հավաքված աշխատավորները, որոնք մասնակից են եղել ցույցին, բայց այն մարդիկ, որոնք հարցը բարձրացրել են՝ հանել են գործից։ Օգնեք հասկանալ՝ սա քաղաքակա՞ն է, իմ ընկալմամբ սա քաղաքական է» ։

Ավետիսյանն ընդգծեց, որ այդ աշխատակիցներն իրենց իրավունքը իրացնելու են, նրանց չեն լռեցնելու։ Նա ասաց. «Ես որեւէ մեկին անուն կապեցի՞, խոսեցի «Արարատցեմենտի» մասին, ամբողջ ֆրակցիայի այրուձին կամ հրետանին կրակեց»:

 

  • Կիսվել: