ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խաղամոլությունը չենք արգելելու, մենք դեռ չենք հասել այդպիսի արհավիրքի, որ գնանք նման կտրուկ քայլերի. Քերոբյան

Խաղամոլությունը չենք արգելելու, մենք դեռ չենք հասել այդպիսի արհավիրքի, որ գնանք նման կտրուկ քայլերի. Քերոբյան

Շատ վատ է, որ վիճակախաղերով տարված մարդկանց թիվը Հայաստանում ավելանում է. մեր երկրում բոլորը պետք է լարեն իրենց ջանքերը, իսկ խաղամոլ մարդիկ վնասում են մեր տնտեսությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Նրանք լինելով ՀՀ քաղաքացի, պետք է անհամեմատ ավելի մեծ ներդրում ունենան մեր երկրի զարգացման մեջ, ոչ թե խաղամոլությամբ զբաղվեն ու վատնեն իրենց ունեցած չնչին ռեսուրսները: Կառավարությունն այս տարի կտրուկ նվազեցրել է այդ ընկերությունների գովազդային հնարավորությունները, որ չկարողանան ավելի շատ մարդ ներգրավել: Դրա արդյունքները կտեսնենք հաջորդ տարի:

Մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում աշխատեն այնպիսի ընկերություններ եւ այնպիսի աշխատատեղեր ստեղծվեն, որոնք ստեղծագործական են: Բայց պետք է ասեն, որ այդպես կարելի է վերաբերվել, ասենք, ալկոհոլին, գիշերային ակումբներին եւ այլն: Բայց դրանք մեր ընդհանուչ բաց տնտեսական համակարգում չեն կարող լինել արգելված բիզնեսի տեսակներ: Իհարեկ, խաղամոլությունն արգելելու մասին խոսք չի կարող լինել, մենք դեռ չենք հասել այդպիսի արհավիրքի, որ գնանք նման կտրուկ քայլերի»,-ասաց Քերոբյանը:

Նա նկատեց, որ եթե արգելեն Հայաստանում խաղամոլությունը, այդ մարդիկ օգտագործելու են դրսի կայքերը:

«Շատ մարդիկ կան, որ խաղամոլ չեն, բայց խաղադրույքներ են կատարում, ժամանակ են անցկացնում կազինոներում, բայց դա անում են ոչ ի հաշիվ իրենց ընտանիքների բարեկեցության»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: