հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԿԳՄՍ նախարարության բյուջեն 2022 թվականին 27.4 տոկոսով ավելի կլինի

ԿԳՄՍ նախարարության բյուջեն 2022 թվականին 27.4 տոկոսով ավելի կլինի

ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականին նախատեսվում է հատկացնել 226 միլիարդ 343 միլիոն դրամ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

2022 թվականի բյուջեն 2021 թվականին հաստատված 177 միլիարդ 648 միլիոն դրամից ավելի է 27.4 տոկոսով:

Նախարարությունն իրականացնելու է 21 ծրագիր և 176 միջոցառում:

  • Կիսվել: