հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կենսաթոշակի տեսակի փոփոխման կարգը․ պարզաբանում

Կենսաթոշակի տեսակի փոփոխման կարգը․ պարզաբանում

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

  • Կիսվել: