Կդիտարկվի ՀԷՑ-ի նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։
Ըստ ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության՝ առաջիկայում կդիտարկի նոր սպառման համակարգերի միացման վճարների նվազեցման և 6(10)կՎ լարմամբ միացման դեպքում տեխնիկական պայմանների տրամադրմամբ բաշխման ցանցին միացման հնարավորությունը։
«Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ 0,22կՎ և 0,4կՎ լև առանձիննություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից վճարվող համապատասխան միացման վճարների նվազեցմանը»,- նշված է հանձնաժողովի հայտարարությունում:
Նշենք, որ ՀԷՑ-ում մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթացը:


