ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԲ նախագահը՝ գնաճի ռիսկերի մասին

ԿԲ նախագահը՝ գնաճի ռիսկերի մասին

ՀՀ կենտրոնական բանկի զսպող քաղաքականությունը, ինչպես նաեւ համաշխարհային գների անկումը կհանգեցնեն գնաճային ճնշումների մեղմման։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղում է, իսկ ապրանքների եւ ծառայությունների պահանջարկը մնում է բարձր.

՛՛Իրավիճակն այդպիսին է շարունակում մնալ նաեւ ռուսաստանցիների եւ այլ օտարերկրյա քաղաքացիների հաշվին, որոնք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում։ Որպես հետեւանք՝ ծառայությունների ոլորտում բարձրացել են աշխատավարձերը, սակայն այս փաստը միայն խորացնում է գնաճի ռիսկերը, քանի որ աշխատավարձերն աճում են առանց արտադրողականության աճի՛՛,-նշեց Գալստյանը:

Նա անդրադարձավ նաեւ պղնձի գներին եւ ասաց, որ այս տարվա ընթացքում ակնկալվում է, որ պղնձի գները բարձրանալու են: Գալստյանը նշեց, որ դա հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսության վերականգնմամբ ու ավելի բարձր տնտեսական աճով, քան եղել է 2020-ին: ՛՛Տոննայի դիմաց 9100-ի սահմանում՛՛,-նշեց ԿԲ նախագահը:

  • Կիսվել: