չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ԿԲ նախագահի հրաժարականի պահանջով ենք հավաքվել ԱԺ դիմաց. Կարագյուզյան

ԿԲ նախագահի հրաժարականի պահանջով ենք հավաքվել ԱԺ դիմաց. Կարագյուզյան

«Մենք ստացել ենք 307 բողոք-դիմում, որոնց դեպքում ոչ միայն խախտվել է  մարդկանց իրավունքները, այլ մարդիկ ենթարկվել են անհամաչափ թալանի, կողոպուտի»,- բանկային խարդախության զոհ դարձած քաղաքացիներն հետ ԱԺ-ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյուզյանը։

Նա հայտարարեց, որ իրենք Կենտրոնական բանկի նախագահ Մարտուն Գալստյանը հրաժարականի պահանջով են հավաքվել այստեղ․ «Կենտրոնական բանկը, 2020 թվականից սկսած, ինչ օն-լայն վարկերը գործարկվել են Հայաստանում, բանկերում կիբերհանցագործությունների, զեղծարարությունների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, իսկ ԿԲ-ն որևէ անգամ որևէ հանձնարարական չի իջեցրել կիբերհանցագործությունների  կանխարգելման մասով։

Սա ԿԲ-ի թերի աշխատանքի մասին է  խոսում։ Դիմել ենք ԿԲ-ին, ԿԲ նախագահը  բազմաթիվ դիմումներից հետո հրապարակային կերպով ասաց, որ վիճահարույց վարկերը, միչդեռ դրանք վիճահարույց չեն, ապօրինի են ու վերջ,  սառեցված են, սակայն դա որևէ կերպ չէր համապատասխանում իրականությանը, քաղաքացիների համար նոր ծուղակ էր ստեղծում»։

  • Կիսվել: