երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ են նկատվում․ ԿԲ նախագահ

ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ են նկատվում․ ԿԲ նախագահ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումները թե տնտեսական ակտիվության,  թե ներքին պահանջարկի ուղղությամբ:

«Ըստ 2021 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման և տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշությունների պայմաններում ՀՀ-ում դեռևս շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր»,- ասաց Գալստյանը:

ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ համավարակի վերջնական հաղթահարման, ինչպես նաև տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունների պայմաններում:

«Հատկանշական է, սակայն, որ ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են թե տնտեսական ակտիվության և թե ներքին պահանջարկի ուղղությամբ ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ»,- ասաց ԿԲ նախագահը։ Ընդ որում՝ դրական զարգացումներն առավել տեսանելի են եղել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի սպասվածից արագ  տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները:

 

 

  • Կիսվել: