ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կատարն ու Քուվեյթը հետաքրքրված են ՀՀ-ից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ. Ավետիսյան

Կատարն ու Քուվեյթը հետաքրքրված են ՀՀ-ից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ. Ավետիսյան

Կատարն ու Քուվեյթը հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նա նշեց, որ արդեն գործնականում Հայաստանից նշված երկրներ արտահանողներ կան, ու աշխատանքը բավական հեշտացել է Իրանի ցամաքային սահմանով գործընթացը կազմակերպելու պարագայում:

Ավետիսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Կարողացել ենք Իրանի հետ պայմանավորվել կենդանիների տարանցիկ ապահովման համար: Մենք մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ոլորտում ունենք լուրջ պահանջարկ: Իրաքից խոշոր եղջերավոր անասունների պահանջարկ կա մոտ 130 հազար գլխի չափով: Բիզնեսին օգնելու, զարգացումն ապահովելու համար աշխատանքներ տարանք Իրանի հետ, որպեսզի հնարավոր լինի իրենց տարածքով իրականացնել արտահանումը՛՛:

Նա վստահեցրեց նաև, որ այս ճանապարհով անասունների արտահանումը բիզնեսի համար բավական ձեռնտու է:

 

 

  • Կիսվել: