ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կասֆալտապատվի Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող ճանապարհահատվածը. մարզպետ

Կասֆալտապատվի Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող ճանապարհահատվածը. մարզպետ

«Չնայած ոչ աշխատանքային օրվան, շարունակում ենք ձեզ ներկայացնել լավ լուրեր Կոտայքի մարզից»,- սոցկայքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մանկապարտեզաշինությանը, մշակույթի և արվեստի տների կառուցմանն ու վերակառուցմանը զուգահետ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև ճանապարհաշինությունը և այս համատեքստում ուրախությամբ եմ հայտնում, որ սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս մեկ ծրագրային հայտ, որի շրջանակում կապիտալ ասֆալտապատվելու է Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող, շուրջ 2910 քմ տարածք ընդգրկող (710 մետր) ճանապարհահատվածը:

Ծրագրի նախահաշվային արժեքը 32.617.900 դրամ է. որից 14.678.055 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.939.845 դրամը (55%) ՝ համայնքի ներդրումը:

Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն իսկ հաստատվել են 3 ծրագրեր»,- գրել է նա:

Կասֆալտապատվի Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող ճանապարհահատվածը. մարզպետ

Կասֆալտապատվի Գողթ համայնքի միջնակարգ դպրոց տանող ճանապարհահատվածը. մարզպետ

 

 

  • Կիսվել: