հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կասեցվել է «Կայզեր» սուպերմարկետի գործունեությունը

Կասեցվել է «Կայզեր» սուպերմարկետի գործունեությունը

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու շրջանակներում շարունակվում են հանրապետությունում ՍԱՏՄ և մյուս վերահսկող կառույցների հանկարծակի ստուգումները:

Այս անգամ անակնկալ ստուգայց է տեղի ունեցել Մարգարյան փողոցում գտնվող  «Կայզեր» սուպերմարկետ և նրա ներսում գործող «Մոբայլ Սենթր արտ» դեղատուն:

Երկու հաստատությունում էլ արձանագրվել են խախտումներ: Եվ հետևաբար՝ պարետի որոշմամբ, այս տնտեսվարողների գործունեությունը մեկ օրով դադարեցնելու որոշում է կայացվել:

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ դեղատունն ունեցել է աղբահանության և ջերմաչափման հետ կապված խնդիրներ: Իսկ վերը նշված սուպերմարկետում արձանագրվել է երեք խախտում:

Ըստ տեսչական մարմնի աշխատակցի տեղեկության`սուպերմարկետում հերթեր են եղել, գծանշումներում եղել են սխալներ, ինչպես նաև հաճախորդները չեն ջերմաչափվել:

ԱՍՏՄ աշխատակիցները արձանագրություն կազմելուց հետո սուպերմարկետի ու դեղատան մուտքին փակցրել են ծանուցում այն մասին, որ դադարեցվում է տնտեսվարողների աշխատանքը: Ինչպես նաև տեղեկացրել են, որ կրկնախախտումների դեպքում տնտեսվարողների գործունեությունը կարող է դադարեցվել երկու և ավելի օրով:

  • Կիսվել: