Կառուցվում է Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը սնող 15 կմ երկարությամբ գազատար. Փաշինյան (տեսանյութ)
Կառուցվում է Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը սնող 15 կմ երկարությամբ գազատարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛2024թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 227մլն դրամ է, որից ավելի քան 125 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Գազատարից կօգտվի 1041 տնային տնտեսություն՛՛,-նշել է նա: