երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կարծում եմ՝ հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը կվերաբերի նաև տեքստիլ, կոշիկի, հագուստի արտադրության ոլորտների աշխատակիցներին․ Գրիգորյան

Կարծում եմ՝ հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը կվերաբերի նաև տեքստիլ, կոշիկի, հագուստի արտադրության ոլորտների աշխատակիցներին․ Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ, իր կարծիքով, Կառավարության առաջարկած հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը կվերաբերի նաև տեքստիլ արտադրության աշխատակիցներին։

Նա նշեց. «Մենք վերջին լրացմամբ ոլորտները սարքեցինք 22 և մասնավորապես, հիշում եմ, որ կոշիկի և կաշվե արտադրությունը, հագուստի արտադրություն ներառված էին ցանկում։

Այս պահին ՊԵԿ-ը ձևավորում է ցանկը աշխատակիցների, որպեսզի փախանցի սոցիալական ոլորտին և դիմումների համաձայն վճարումներն արդեն կսկվեն։ Կարծում եմ՝ 1-2 օրվա խնդիր է»։

Հիշեցնենք, որ 8-րդ միջոցառումով միանվագ 68․000 դրամ էին ստանում հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի ոլորտների, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող ընկերությունների աշխատակիցները։

Այնուհետև 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև մասնավոր մանկապարտեզների, սպորտային կենտրոնների, տրանսպորտի ոլորտի աշխատողներին:

  • Կիսվել: