հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարող եմ խոստանալ՝ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք․ Քերոբյան

Կարող եմ խոստանալ՝ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք․ Քերոբյան

«Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավել, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք: Ավելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը: 

Քերոբյանն անդրադարձավ նաև տնտեսական աճին:

«Երեկ ԿԲ նախագահն էլ հայտարարեց, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց տնտեսությունն ավելի լավ է պահում, քան իրենց կանխատեսումները: Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք»,- ասաց նա:

  • Կիսվել: