երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կարեւոր է «Siemens»-ի նման հեղինակավոր ընկերությունների ակտիվացումը ՀՀ-ում. փոխվարչապետը «Siemens»-ի ներկայացուցիչներին

Կարեւոր է «Siemens»-ի նման հեղինակավոր ընկերությունների ակտիվացումը ՀՀ-ում. փոխվարչապետը «Siemens»-ի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Siemens ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Siemens ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։

Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող  հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների և էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

  • Կիսվել: