շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները․ Քերոբյան

Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները․ Քերոբյան

Նոյեմբերի 8-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» միջազգային համաժողովին, որի նպատակն է ստեղծել հնարավորություններ Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 150 ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացիալ Թագավորությունից և Կուրասաոյից։

Իր բացման խոսքում նախարարը ողջունել է ներկաներին և կարևորել միջոցառման նպատակը․ «Հայաստանում բիզնեսի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը ֆինանասական միջոցների հասանելիությունն է։ Մենք ունենք նորմալ աշխատող բանկային համակարգ, բայց չունենք բիզնեսը ֆինանսավորող մյուս բոլոր շերտերը, և Կառավորության գլխավոր նպատակներից մեկն է զարգացնել տնտեսության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրները։ Այս համաժողովը շատ կարևոր է մեզ համար, և մենք անպայման ցանկանում ենք տեսնել արդյունքներն ու մասնակցել արդյունքների կերտմանը»։

  • Կիսվել: