կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը «Ծաղկաձորի սպորտային համալիրին» վարձակալությամբ անշարժ գույք տրամադրեց

Կառավարությունը «Ծաղկաձորի սպորտային համալիրին» վարձակալությամբ անշարժ գույք տրամադրեց

Կառվարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության տրամադրել «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքին համապատասխան՝ վարձակալության ժամկետ սահմանելով 2056 թվականի նոյեմբերի 8-ը:

Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը բաղկացած է 441.82 քմ մակերեսով պահեստից, 135.1 քմ մակերեսով ինքնակամ շինությունից և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 37.26247 հա հողամասից:

Անշարժ գույքի տարեկան վարձավճար է սահմանվել 32 045 724 ՀՀ դրամ՝ համաձայն «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առ 2023 թվականի հունիսի 7-ը իրականացված շուկայական արժեքի գնահատման։

  • Կիսվել: