ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը շուրջ 500 մլն դրամ կտրամադրի ուսման սուբսիդավորման ծախսերին. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը շուրջ 500 մլն դրամ կտրամադրի ուսման սուբսիդավորման ծախսերին. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը:
 
Փոփոխությամբ ևս 7000 հազար ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից:
 
«Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների պարագայում, և հարկային պարտավորություններ չեն առաջանա: Այս օրենսդրական փոփոխությամբ ևս 7000 ուսանող զեղչերի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա՝ առանց բուհի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նա նշեց, որ այս պարագայում Կառավարության քաղաքականությունը հետևյալն է. ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա:
 
Փաշինյանը նշեց, որ ուսման սուբսիդավորման ծախսերին Կառավարության կողմից տրամադրվող գումարի չափը կկազմի շուրջ 500 մլն դրամ: 

  • Կիսվել: