ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը պատասխանել է ՍԴ նախկին դատավորների վերաբերյալ ՄԻԵԴ հարցերին

Կառավարությունը պատասխանել է ՍԴ նախկին դատավորների վերաբերյալ ՄԻԵԴ հարցերին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Հայաստանի կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և ՍԴ նախկին նախագահի ՄԻԵԴ ներկայացրած գանգատի վերաբերյալ հարցերը ու պատասխանել դրանց ըստ պատշաճի, այդ մասին InfoPort.am-ը տեղեկացավ Կառավարությունից։

Կառավարությունում սակայն չմանրամասնեցին, թե հատկապես ինչ հարցեր են ուղղել ՄԻԵԴ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելու արդյունքում ՍԴ երեք դատավորներ Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանը զրկվել էին պաշտոնից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դադարել էր լինել ՍԴ նախագահ։

ՍԴ պաշտոնազուրկ դարձած անդամները հայտարարել էին, որ իրենց իրավունքները խախտվում են և դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ալվինա Գյուլումյանը երեկ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ծանուցվել են այն մասին, որ ՄԻԵԴ-ը իրենց գանգատը կքննվի արագացված ընթացակարգով։

 

  • Կիսվել: