ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը կրկին տուրք սահմանեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի արտահանման համար

Կառավարությունը կրկին տուրք սահմանեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի արտահանման համար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում Հայաստանից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին որոշում կայացրեց, նաեւ սահմանեց արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը:

Էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «Ինչպես գիտեք 6 ամիս առաջ պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի և այլ արատադրության տեսակների համար արտահանման լրացուցիչ տուրք սահմանելու մեր նախաձեռնությունն ընդունվեց, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը գա պետական բյուջե»:

Նա տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ այդ փոփոխության արդյունքում 6 ամսում բյուջե կմուտքագրվի 35 մլրդ դրամ, հենց այդքան էլ հավաքվել է:

Քերոբյանի խոսքով՝ նոր որոշմամբ կրկին դեպի երրորդ երկրներ այդ ապրանքների արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։

«Տուրքի չափերը թողել ենք նույնը և զուգահեռաբար աշխատում են Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսղի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ առաջիկա տարիների համար օրենքով սահմանվի»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:

Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Մասնավորապես, հաշվի առնելով, որ ընդերքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականությունը, պետությունը ընդերքի օգտագործման արդյունավետ կառավարման նպատակով սահմանում է լիցենզիաների տրամադրման ընթացակարգ։

Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորոինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ (առանց յուրաքանչյուր անգամ Լիազոր մարմնին դիմելու)։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար՝ նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։

 Սույն կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հանդիսանում է արտաքին առևտրի և արտաքին արտևտրում սակագնային և ոչ սակագնային քաղաքականություն մշակող և համակարգով պետական մարմին»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: