ՌԴ զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Անդրեևկայի նկատմամբ. ՊՆ
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Անդրեևկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ խմբավորումը ջախջախել է Ուկրաինայի զինված ուժերի երկու մեխանիզացված, հետևակային, օդադեսանտային գրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացումները Սումիի մարզի Նովայա Սիչ, Յունակովկա, Կորչակովկա, Իսկրիսկովշչինա և Սադկի բնակավայրերի տարածքներում։