«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել Տուլիպան:
Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը:
Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտու»-ի երիտասարդական թիմերի աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսի»-ն էր:
Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն էր: Թիմն այդ ժամանակ գլխավորում էր հայազգի մասնագետ Վարդան Մինասյանը: