շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը ԿԲ-ից պարտք չի վերցնի, 150 մլրդ-ի փաթեթն էլ խնայողությունների արդյունքում է․Արթուր Ստեփանյան

Կառավարությունը ԿԲ-ից պարտք չի վերցնի, 150 մլրդ-ի փաթեթն էլ խնայողությունների արդյունքում է․Արթուր Ստեփանյան

Պետք է սասենք զարգացումների հետագա ընթացքին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետ կապված Հայաստանի արտաքին ու ներքին պարտքի ծավալներն ինչքան կփոխվեն:

«Այս պահին շատ դժվար է գնահատական տալ, թե ինչպիսին կլինեն զարգացումները, քանի որ դա կախված է զարգացումների ուժգնությունից, տևողությունից և մնացած շատ հարցերից, թե պետական պարտքի հետ կապված ինչպիսի վերադասավորումներ կունենանք»,- հավելեց նա։

Հարցին, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու տնտեսությանը, արդյոք դա  նշանակում է, որ կառավարությունը պատրաստվում է ԿԲ-ից պարտք վերցնել, և դա ինչի կարող է հանգեցնել, Արթուր Ստփանյանը պատասխանեց. «Կառավարությունը Կենտրոնական բանկից պարտք չի վերցնելու: Դուք գիտեք, որ այսօր էլ կառավարությունը ԿԲ-ի գանձապետական հաշվի բավականին միջոցներ ունի: Կառավարությունն իր հետագա գործունեությունը կառուում է այնպես, որ երկիրը բնականոն զարգացումների մեջ է լինելու: Այսինքն՝ բյուջեում հարկեր են հավաքվելու, բոլոր ծախսերը արվելու են, այդ թվում՝ կապիտալ ծախսերը, ինչի վրա մեծ ուշադրություն է դարձնում վարչապետը։ Ես կարծում եմ, որ այս 150 մլրդ դրամի փաթեթը, ըստ էության, նախորդ տարվա խնայողությունների արդյունքում են կատարվելու, ես կարծում եմ»:

  • Կիսվել: