շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունը հավանություն է տվել 62կմ ընդհանուր երկարությամբ մի շարք ավտոճանապարհների ֆինանսական միջոցների նախատեսման որոշման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել 62կմ ընդհանուր երկարությամբ մի շարք ավտոճանապարհների ֆինանսական միջոցների նախատեսման որոշման նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 62կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման նպատակով շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման որոշման նախագծին՝
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500 – կմ143+300 հատված
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ182+532 – կմ190+000 հատված
Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատված
Տ-5-69, /Հ-70/-Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատված
Տ-5-82, /Հ-70/-Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+600 հատված
Տ-10-32, /Մ-4/-Դիտավան ավտոճանապարհի կմ0+000-կմ3+100 հատված
Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատված և Արևելյան փողոցի 0.120կմ հատված
Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության բեռնային համալիր տանող 1.7կմ երկարությամբ ճանապարհ
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ131+500-կմ139+000 հատվածի մի մաս
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000-կմ150+700 հատվածի մի մաս
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի մի մաս
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում գտնվող կամուրջ
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգում և ոլորանների պարամետրերի բարելավում
Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000-կմ23+900 հատված
Հ-30, Մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+900 հատվածի հիմնանորոգման 2022թ.-ից անավարտ մնացած մաս

 

Մեկ այլ որոշմամբ կառավարության նիստում հավանություն է տրվել նաև Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200- կմ118+900 հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման նախագծին: Նախագծով նախատեսված հիմնանորոգվող միջպետական նշանակության ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 5կմ է:

 
 

  • Կիսվել: