չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները։ Մասնավորապես,  աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճա­­նաչված ընտանիքների  բնակարանային խնդիրների լուծման նպատակով  իրականացնել հետևյալ միջոցառումները։

Մասնավորապես, «Հայաս­տա­նի Հան­րապե­տութ­յան 2020 թվականի պետա­կան բյուջեի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­­թյան օրենքի  «Բնակարանային ապահովում» ծրագրի    12001 «Երկրաշարժի հետևան­քով անօթևան մնացած ընտա­նիք­ների բնակարանային ապա­հովում» միջոցառման շրջանակներում նախա­տես­ված 3,000,454.0 հազ. դրամից՝

1) 1,868,936.8 հազ. դրամն ուղղվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 1,819,516,8 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 153 ընտանիքների համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817,527.8 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989.0 հազ. դրամը՝ արդեն արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

բ. 49,096.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

գ. 324.0 հազ. դրամը՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար,

 

2) 988,143.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 968,705.5 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 55 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (967,990.5 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 715.0 հազ. դրամը՝ արդեն արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

բ. 19,319.5 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

 
 

գ. 118.0 հազ. դրամը՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար,

3) 143,374.2 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին, որից՝

ա. 143,358.2 հազ. դրամը՝ մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 8 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով               (143,254,2 հազ. դրամը՝ բուն շինարարական, իսկ 104.0 հազ. դրամը՝ արդեն արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար),

բ. 16.0 հազ. դրամը՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված նոտարների դեպոզիտ հաշիվների սպասարկման նպատակով նոտարներին փոխանցելու համար:

 

Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5406 ընտանիքից (ներառում է նաև բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքներին)  2008-2017թթ. մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիր:

2018թ. բյուջեով հատկացված 560.0 մլն. դրամի հաշվին լուծվել է ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ բնակելի տների կառուցմամբ, իսկ տնտեսված միջոցների հաշվին կառուցման փուլում է գտնվում ևս                        7 ընտանիքի բնակարանային խնդիր:

2019թ. բյուջեով նախատեսված 560.0 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում 61 ընտանիքի բնակարանային խնդիր:

 

Արդյունքում, 2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի (227+229=456) բնակարանային խնդիր:

Նշված մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար պահանջվում էր՝

  • 0 մլրդ դրամ՝ ԲԳՎ-ի տրամադրման տարբերակի,
  • 5 մլրդ դրամ՝ ԲԳՎ+շինարարություն տարբերակների,
  • 0 մլրդ դրամ՝ միայն շինարարության տարբերակի համար:

2019 թվականին նշված ընտանիքներից 227-ը նախընտրել են ԲԳՎ տարբերակը, և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված մոտ 1,29 մլրդ դրամի հաշվին ներկայումս լուծման ընթացքում է գտնվում նրանց բնակարանային խնդրի լուծումը:

 

Մնացած 229-ը նախընտրել են բնակարանային շինարարություն և սույն որոշման նախագիծն ուղղված է այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը:

229 ընտանիքից՝

  • 13-ին տրամադրվում է ֆինանսական աջակցություն (ԲԳՎ և ուղղակի)՝ համաձայն  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նրանց շրջանում կատարված լրացուցիչ հարցման,
  • 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ:

Ընդ որում, շինարարական աշխատանքներն կազմակերպվելու են ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգոր­ծա­կան հասարակական կազմակերպության աջակցությամբ: Այսինքն, նույն ընթացակարգով, որը կիրառվում է 2018 թվականից:

 

Հաշվի առնելով արտաբյուջետային հաշիվների վերաբերյալ Կառավարության քաղաքականությունը՝ գումարներն ուղղվելու են նոտարների դեպոզիտային հաշիվներին, որտեղից կատարվելու են վճարումները:

Ծրագրի ժամկետ է նշվել 2021 թվականը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը:

Ըստ նախնական հաշվարկների անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը մոտ  750.0 մլն. դրամով ավելին է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Սակայն, Ծրագրի իրականացման ընթացքից կախված, կներկայացվի առաջարկություն՝ Ծրագրի շրջանակներում առաջացած տնտեսումներն, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ այս նպատակին ուղղելու համար։

  • Կիսվել: