հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունը 960 միլիոն դրամ հատկացրեց 5 մարզի, մեկ այլ որոշմամբ էլ 1 միլիարդ 342 միլիոն դրամ՝ 8 մարզի

Կառավարությունը 960 միլիոն դրամ հատկացրեց 5 մարզի, մեկ այլ որոշմամբ էլ 1 միլիարդ 342 միլիոն դրամ՝ 8 մարզի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ բացի այս որոշում եւս մեկ որոշում է այսօր կայացվել, որով 960 մլն դրամ է հատկացվում 5 մարզերի, իսկ այս նախագծով հատկացվում է 1,34 մլրդ դրամ 8 մարզի:

«Առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար 66 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար 122 մլն դրամ, Լոռու մարզին 10 ծրագրի համար 459 մլն դրամ, Կոտայքի մարզին 12 ծրագրի համար 260 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին 2 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 2 ծրագրի համար 152 մլն դրամ:

Երկրորդ ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար հատկացվում է 114 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար 571 մլն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար 146 մլն դրամ, Շիրակի մարզի 3 ծրագրի համար 127 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավել մանրամասն ներկայացրեց՝ թվարկելով այդ բոլոր ծրագրերը:

  • Կիսվել: