ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարության նիստի օրակարգում կներառվի էլեկտրամոբիլների հետ կապված արտոնությունը մեկ տարով երկարացնելու նախագիծ. Գրիգորյան

Կառավարության նիստի օրակարգում կներառվի էլեկտրամոբիլների հետ կապված արտոնությունը մեկ տարով երկարացնելու նախագիծ. Գրիգորյան

Վաղը մենք Կառավարության նիստի օրակարգ կներառենք մի նախագիծ և կներկայացնենք ԱԺ, որ էլեկտրամոբիլների հետ կապված արտոնությունը նույնությամբ մեկ տարով երկարի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով էլեկտրամոբիլների հետ կապված արտոնությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դա, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին մեխանիկական երկարաձգումը, և մոտ ապագայում մենք կմշակենք ավելի մանրամասն կարգավորում այդ հարցի վերաբերյալ: Ես ուզում եմ, որ մենք հաշվի առնենք, որ, իհարկե, շատ լավ է, որ հոսք ունենք, և դինամիկան շատ էական է ներմուծումների, բայց ֆիքսենք՝ էլեկտրական մեքենաների ուտիլիզացիոն ռեժիմը լրիվ այլ է: Շատ ավելի թանկ է և շատ ավելի լրացուցիչ անելիքներ է ենթադրում, և, կարծում եմ՝ մեր հետագա կարգավորումները նաև պետք է այդ հարցի պատասխանները և այդ հարցերը հասցեագրեն»,- նշեց փոխվարչապետը:

 

  • Կիսվել: