երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կապիտալ կնորոգվեն Արմավիի թիվ 2 մանկապարտեզը և Կենտրոնական գրադարանը

Կապիտալ կնորոգվեն Արմավիի թիվ 2 մանկապարտեզը և Կենտրոնական գրադարանը

2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով նախատեսված է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի և Կենտրոնական գրադարանի շենքերի կապիտալ նորոգում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ 

«Նախագծի ընդհանուր արժեքը 250 միլիոն դրամ է, որի 70 %-ը կվճարվի պետական, իսկ 30 %-ը՝ համայնքային բյուջեից: Ծրագրով նախատեսված է շենքի կապիտալ նորոգում` ստորև հրապարակված նախագծով, սեյսմակայունության բարձրացում, ջեռուցման համակարգի կառուցում, բակի վերանորոգում:

Վերանորոգման արդյունքում 40-50 երեխայով կավելանա մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Արդյունքում մանկապարտեզը նախատեսված է լինելու 4 խմբերում ընդունելու մինչև 120 երեխայի` ձմռան ամիսներին աշխատելու հնարավորությամբ: Այս շենքում է գտնվում նաև Արմավիրի գրադարան ՀՈԱԿ-ի Կենտրոնական մասնաճյուղը, որը ևս կապիտալ վերանորոգվելու է ծրագրի շրջանակներում:
 
Շինարարական աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ, աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի 4-րդ եռամսյակում»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: