ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կապի գործող օպերատորներից ոչ մեկը «ՄՏՍ Հայաստան» ընկերության գնորդը չէ․ ՀԾԿՀ

Կապի գործող օպերատորներից ոչ մեկը «ՄՏՍ Հայաստան» ընկերության գնորդը չէ․ ՀԾԿՀ

«ՄՏՍ Հայաստան» ընկերության գնորդի անունը չեմ կարող ասել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա պարզաբանել է, որ գնորդը կապի գործող օպերատոր չէ, հակառակ դեպքում կարող է շուկայի կենտրոնացման հարց  առաջանալ։ Նրա խոսքով, եթե չի սխալվում, քննարկումները պետք է ավարտվեն մինչեւ ապրիլի 10-ը։

Բաղրամյանը հիշեցրել է, որ «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը վաճառքի հարցով դիմել է ՀԾԿՀ։ «Դիմումը ներկայացվել է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պետք է քննարկումներ անցկացնի Ազգային անվտանգության ծառայության հետ՝ պարզելու, թե արդյոք գործարքը չի հակասում ազգային անվտանգության հարցերին», - ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: