երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կապան համայնքում մեկնարկել են ցորենի բերքահավաքի աշխատանքները

Կապան համայնքում մեկնարկել են ցորենի բերքահավաքի աշխատանքները

Կապան համայնքում այսօրվանից ինտենսիվ կերպով մեկնարկել են ցորենի բերքահավաքի աշխատանքները, հայտնում են Կապանի համայնքապետարանից:
 
Դեռևս անցած տարվանից համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը իր առջև նպատակ էր դրել համայնքում չմշակվող և չօգտագործվող հող չթողնել, և դեգրադացումից փրկել արդեն իսկ ծառապատված, թփակալած և մամռակալած վարելահողերը, դրանով իսկ փորձելով օրինակ ծառայել գյուղացիներին, որպեսզի նրանց մեջ ևս արթնանա հողի տիրոջ զգացումը և սկսեն անձամբ մշակել իրենց սեփական հողերը։
 
Համայնքային այս նախաձեռնության իրականացումը չի դադարեցվել անգամ պատերազմի ժամանակ և այսօր կյանքի է կոչվել՝ արդարացնելով սպասելիքները․համայնքն ունի իր առաջին բերքը։
 
Կապան համայնքի ղեկավարը անձամբ էր այցելել Սյունիք բնակավայր՝ ծանոթանալու բերքահավաքի ընթացքին, որտեղ և իրականացվում էր առաջին հունձը։ Այս հատվածում աշնանացան ցորենի արտերի միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմել է մոտ 4,3 տ (43 ցենտներ) բերք։
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: