շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջրի ճգնաժամը վտանգում է 190 միլիոն երեխաների կյանքը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը Նյու Յորքում կայանալիք համաժողովին ընդառաջ

Ջրի ճգնաժամը վտանգում է 190 միլիոն երեխաների կյանքը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը Նյու Յորքում կայանալիք համաժողովին ընդառաջ

Աֆրիկյան 10 երկրներում ապրող 190 միլիոն երեխա գտնվում է ջրի հետ կապված երեք սպառնալիքների՝ անբավարար ջրային ռեսուրսների և սանիտարահիգիենիկ պայմանների, հարակից հիվանդությունների և կլիմայական վտանգների ռիսկի տակ` փաստում է ՅՈՒՆԻՍԵՖԻ նոր զեկույցը:

Վերլուծությունը հրապարակվել է Նյու Յորքում մարտի 22-24-ը կայանալիք ՄԱԿ-ի 2023 թ.  ջրի համաժողովին ընդառաջ: Համաշխարհային առաջնորդները, ոլորտի կազմակերպությունները և այլ մասնակիցներ 46 տարվա մեջ առաջին անգամ կհանդիպեն՝ դիտարկելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանները բոլորի համար հասանելիության ապահովման ուղղությամբ առաջընթացը:

ՄԱԿ-ի ջրի 2023 թ. համաժողովին կմասնակցի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է ազգային նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, 3-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններում և 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատությունների վիճակի ամբողջական գնահատում: Գնահատման նպատակն է բացահայտել առկա բացերը, առաջարկել սանհանգույցների մոդելային լուծումներ, ազգային չափորոշիչների և ծրագրերի արդիականացման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ծավալմանը: Գնահատման արդյունքները կներկայացվեն 2023 թվականի ապրիլին։

  • Կիսվել: