հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով:

Ինչպես տեղեկացնում է «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: 
 
Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։
 
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներ 6000, 7000 ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը իրանցի գործարարներին թույլ կտա ներկա գտնվել նման շուկաներում:
 
Զոհուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են:
 
«Իրանից Հայաստան արտահանման ծավալը ներկայումս հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 1 միլիորդ դոլարի», - հավելել է դեսպանը:

  • Կիսվել: