երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Իրանը և Հայաստանը մաքսային արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելության մեծացման վերաբերյալ համաձայնության են հասել

Իրանը և Հայաստանը մաքսային արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելության մեծացման վերաբերյալ համաձայնության են հասել

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզի և Հայաստանի Մեղրիի մաքսավորները պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական կողմի կողմից արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելությունը մեծացնելու վերաբերյալ, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Նորդուզի մաքսատան տնօրեն Ռեզա Թաղիզադեն հինգշաբթի օրը, հայկական կողմի հետ համատեղ հանդիպման ժամանակ մատնանշեց Նորդուզի սահմանին արտահանման և տարանցիկ ապրանքներ տեղափոխող վարորդների կողմից բարձրացված խնդիրները և ընդգծեց բեռնատարների ընդունման կարողությունների ավելացման անհրաժեշտությունը։

Կարևորելով ապրանքների մաքսանենգության դեմ պայքարում կանխարգելիչ մաքսային միջոցառումները, Ռեզա Թաղիզադեն ցանկություն է հայտնել երկու երկրների կենտրոնական մաքսատների կողմից ստեղծել անհրաժեշտ հարթակներ երկու երկրների սահմանային մաքսակետերի միջև տեղեկատվության և մաքսային փաստաթղթերի փոխանակման համար, ինչը նաև ողջունել է հայկական կողմը:

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Նորդուզ սահմանը Իրանի միակ ցամաքային սահմանն է Հայաստանի և Եվրասիական միության անդամ երկրների հետ, որտեղով ամեն օր անցնում է մոտ 400 բեռնատար։

 

  • Կիսվել: