շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն արդյունաբերական քաղաքավաններում

Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն արդյունաբերական քաղաքավաններում

Իրանի փոքր արդյունաբերությունների ու արդյունաբերական քաղաքավանների կազմակերպության և Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի միջև կնքվելէ համագործակցության հուշագիր, գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, հուշագիրը ստորագրել են Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի օգնական Ալի Ռասուլյանը և Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի տնօրեն Լևոն Օհանեսյանը:

Վերոնշյալ հուշագրի կնքման նպատակների շարքում են՝ երկկողմ համագործակցությունների ընդլայնումը, շահառուներին համապատասխան առևտրական ելքեր առաջարկելը, ներդրումային միջավայրի զարգացումն ու բարելավումը և կողմերի միջև առևտրային հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման նպատակով գործողության շրջանակների ստեղծումը:

Ստորագրող կողմերը պարտավորվել են արժանավայել աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում, այդ թվում համապատասխան տեղեկություններ փոխանցել շահառուներին աշխատանքային միջավայրի, ներդրումների առիթների վերաբերյալ և ընդունել երկու կազմակերպությունների կողմից ներկայացվող հավաքականություններին:

Իրանի փոքր արդյունաբերությունների ու արդյունաբերական քաղաքավանների կազմակերպության և Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի միջև կնքված հուշագիրը 2021թ. հունվարի 23-ին երկու կազմակերպությունների տնօրենների հանդիպման արդյունքն է, որ ստորագրվել ու փոխանակվել է այսօր:

 

  • Կիսվել: